News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն արդեն մի քանի օր է՝ Տավուշի Կիրանց, Ոսկեպար գյուղերում սադրիչների է գործի դրել, փորձում է խժդժություններ հրահրել, պառակտել շարժումը, հուսահատեցնել մարդկանց: Նախօրեին Բագրատաշենի ճանապարհը փակած ժողովրդի վրա ՈՒԱԶ-ը քշելու եւ «ճզմելու» հրահանգ տված Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրիկ Նարիմանի Հարությունյանը, ըստ տավուշցիների, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի մտերիմն է եւ հենց նրա հրահանգով է գործել։

Արդյունքում վեճ էր բորբոքվել, եւ վնասվել էր մեքենան, սակայն բերման էին ենթարկվել խաղաղ ցուցարարներ, «Մարտական եղբայրության» 7 անդամ, որոնցից 3-ը դեպքի վայրում անգամ չեն եղել։

Տեսանյութերը վկայում են, որ ներկա ոստիկանները չեն կանխում ո՛չ Յուրիկի սադրանքները, ո՛չ նրա կողմնակիցների հրահրած ծեծկռտուքը. մինչ այս պահը պարզված չէ անգամ մեքենայի վրայից մարդկանց վրա ցատկողի ինքնությունը։ Պատմում են, որ յուրիկների պակաս «դեպքի վայրում» չի զգացվում` մեկը տավուշցիներին փորձում է համոզել, որ Նիկոլն իրականում չի հանձնում, քաղաքից եկածներն են ուզում Նիկոլի դեմ նրանց տրամադրել, երրորդը սադրում է, վեճ է հրահրում ակտիվիստների հետ, տեղի ոստիկաններն են ակտիվ գործի անցել: Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մայիսի 26-ին սկսվում ա». գրություններ՝ Երևանի փողոցներում (ֆոտո)
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը...
Վարչապետի թեկնածուի հարցն ամենակարևորը չէ, Վեհափառի հետ քննարկել ենք Շարժման օրակարգը. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը նաև հայտնել է, որ երեկ երեկոյան Մայր Աթոռ Սուրբ...
Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ․ Վահե Հովհաննիսյան
Մենք գնում ենք դրան։ Սա է տրամաբանությունը, և սա է ուզում հասարակությունը...
«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործով հրթիռները, պարզվում է, պիտանի են եղել․ հետաքրքիր զարգացումներ են
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն անցնում է ՊՆ-ին անպիտան հրթիռներ...
«Հրապարակ». Աղավնոյի պատմությունը կրկնվում է
Փոխհատուցման չափի ու հաշվարկների մասին դիմումի տեքստում բառ չկա, բանավոր խոստումներով մարդկանց...
«Ժողովուրդ». Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել
Այսպիսով, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ներկա քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները միակարծիք են...
Ամենաշատ