News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով:

Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք 90-ականների պատերազմի ընթացքում հայտնվել են հայկական վերահսկողության տակ, իրենք էլ հայկական հողերը տային:

Բնականաբար, Ալիեւն այս տարբերակին չի համաձայնել: Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա, համաձայն որի՝ Ադրբեջանն առաջարկել է Տավուշի 4 բնակավայրերն անհապաղ վերադարձնել իրեն, հետո առանձին-առանձին քննարկել Ջերմուկի, Գեղարքունիքի, Սյունիքի եւ մյուս մարզերի սահմանները:

Ընտրվել է երրորդ տարբերակը՝ միջպետական սահմանը գծել Ալմա-Աթայի հռչակագրով, որտեղ, ի դեպ, ոչ մի պետության սահմանները նշված չեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հիմա մեր օրակարգում արտահերթ ընտրությունների գնալու հարց չկա․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը շեշտեց, որ այսօր մեր պետականության վերականգնման տոնն է...
Այսօր հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր կյանքը փոթորկող մարտահրավերների․ Գարեգին Բ
Այս օրերին, երբ անվտանգային լրջագույն սպառնալիքների և գոյաբանական հիմնախնդիրների առջև ենք...
Անկախ և ինքնիշխան պետություն ունենալու գիտակցությունն առայսօր կարևորագույն շարժիչ ուժն է․ Ալեն Սիմոնյան
Չնայած նրան, որ Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տևեց, այն շրջադարձային էր մեր...
Կենսունակ լինել նշանակում է ի վիճակի լինել պահպանել և զարգացնել պետականությունը, ինքնությունը, արժեքները․ Փաշինյան
Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը մեր պետական տոնացույցի կարևորագույն օրերից է: Այն նախ խորհրդանշում է հայոց պետականության...
«Հրապարակ». Գաղտնալսում են ոչ միայն ընդդիմադիրներին
Ք.Գրիգորյանը` համապատասխան ծառայություններից ստանալով ծանուցումը, որ ձեր հեռախոսի մեջ օտար...
«Հրապարակ». Խորհրդարանական գործընթացները հետաձգվում են. ի՞նչ է մտածել Բագրատ Սրբազանը
Սակայն որոշ տեղեկություններով անվստահության գործընթացն անորոշ ժամանակով որոշել են հետաձգել...
Ամենաշատ