News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, Նոյեմբերյանի համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանն ԱՄՆ գործուղման է մեկնել։

Աղաբաբյանի եղբայրը՝ գրող, հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանը, մեզ հետ զրույցում ասաց. «ԱՄՆ է մեկնել ապրիլի 16-ին՝ 2 շաբաթով։ Գործուղում է, Նոյեմբերյանի տնտեսական զարգացման ծրագրով է գնացել։ Գլենդելի քաղաքապետի, հյուպատոսի, թեմի առաջնորդի հետ են հանդիպելու։ Տավուշյան այս դեպքերից առաջ է գնացել»: Իսկ հնարավո՞ր է, որ ավելի շուտ վերադառնա՝ հաշվի առնելով, որ իր համայնքում լարված իրավիճակ է։ «Չեմ կարող ասել, Ամերիկան է կազմակերպել»։

Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տարակուսում է Նոյեմբերյանի համայնքապետի պահվածքից. «Ինքը պիտի հստակ դիրքորոշում հայտնի։ Մինչեւ այս պահն ընդամենը կցկտուր բաներ է մեզ ասել»։ Չնայած Աղաբաբյանին պինդ, իր հողին նվիրված մարդ են համարում, բայց այս լարված պահին ԱՄՆ մեկնելը շատերը չեն ընկալում: «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ Աղաբաբյանն ԱՄՆ է մեկնել մինչեւ Տավուշի այս դեպքերը, եւ շեշտում է՝ Աղաբաբյանը հայտնել է դիրքորոշում, վերադառնալուն պես էլ կանգնելու է տավուշցիների կողքին։

Մինչդեռ Նոյեմբերյանի համայնքապետը «հորիզոնից» դուրս եկավ մարտի 12-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Տավուշի մարզից այս տարածքները հանձնվելու են Ադրբեջանին։ Մենք մի քանի անգամ փորձել ենք մեկնաբանություն ստանալ նրանից՝ ապարդյուն։ Նա մեկնել է ԱՄՆ՝ Նիկոլ Փաշինյանի` Տավուշ այցից մոտ մեկ ամիս անց, երբ արդեն երեւում էր դեպքերի ընթացքը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ
Մինչդեռ վերլուծությունները ցույց են տալիս, որ մեր երկրի տարածքի վայրի բուսականության և մշակովի բույսերի...
«Փաստ». Ինչի՞ համար է պայքարը. որ բացառվեն «գիշերային կապիտուլյացիաները»
«Դիվանագետների համահայկական խորհուրդը», որի կազմում փորձառու դիվանագետներ են, ՀՀ դիվանագիտական...
«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
Թե ինչու են իշխանականներն այս խառնակ ժամանակներում կրթական թեմաներ քննարկում եւ պետության մասին...
«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին
Ուստի, Նիկոլ Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների: Առաջինն այդ «բեռն» իրենց ուսերին են վերցրել...
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին
Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի...
«Հրապարակ». Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը
Տավուշեցի Վահե Ղազարյանի մասին մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին, որ նա արձակուրդ է մեկնել...
Ամենաշատ