News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի կոնգրեսականների խումբը՝ Դինա Տիտուսի գլխավորությամբ, մտադիր է այս շաբաթ ներկայացնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը։ Այս մասին Turan-ի վաշինգտոնյան թղթակիցը տեղեկացել է Կոնգրեսի աղբյուրներից։

Այս օրինագիծը պատժամիջոցներ է նախատեսում ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների՝ զինվորականների, դատավորների, քննիչների և բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք «ակտիվ դեր են խաղացել երկրում օրենքի գերակայության և մարդու իրավունքների խախտման գործում»։ Նրանց թվում են պաշտպանության նախարարության, գլխավոր դատախազության, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի, ներքին գործերի նախարարության, պետական ​​անվտանգության, քրեակատարողական, պետական ​​սահմանային ծառայությունների և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»:

Նման օրինագծի ընդունումը բացատրվում է իշխանության կողմից «ընդդիմության դաժան ճնշումներով և Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ լուրջ մտահոգություններով»։ Մասնավորապես, նշվում է ընդդիմության առաջնորդների, ակտիվիստների և կառավարությանը քննադատողների, այդ թվում՝ Գուբադ Իբադօղլուի ձերբակալությունները, ասվում է օրինագծում։ Հեղինակները նաև ընդգծում են, որ 2024 թվականի մարտի 6-ին Ադրբեջանի իշխանությունները Բաքվում ձերբակալել են վեց լրագրողի և անօրինական կերպով մեղադրել նրանց մաքսանենգության մեջ՝ որպես Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների դեմ շարունակվող ճնշումների մաս:

Օրինագիծը վերաբերում է նաև հայ բանտարկյալների իրավունքների ոտնահարմանը։ Սա «լուրջ հարցականի տակ է դնում Ադրբեջանի կառավարության հավատարմությունը մարդու իրավունքներին և արդար և կայուն խաղաղության շուրջ բանակցելու կարողությանը», ասվում է փաստաթղթում։

Հատկապես «աչքի ընկածների» առաջին յոթնյակում են՝ գեներալ-լեյտենանտ Հիքմաթ Իզզաթ օղլու Միրզաևը՝ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Էլգուն Ալիևը՝ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Էլշան Սանաևը՝ Ադրբեջանի 218-րդ հրամանատարական բրիգադի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անվար Էֆենդիևը՝ Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ջեյհուն Հասանովը՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակից,  Ալի Նագիևը՝ պետական ​​անվտանգության ծառայության պետ, Սամիր Նուրիևը՝ նախագահ Ալիևի վարչակազմի ղեկավար։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ