News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Երեկ փոխվարչապետի եւ գյուղապետերի հանդիպմանը ընդհանուր հայտըարարի չեն եկել, ոնց որոշվել է, այդպես էլ գնում է. այսինքն Կիրանց գյուղի մի քանի տուն, գերեզմանները դառնում են ադրբեջանական տարածք: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Քննչկան կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե:

«Այդ մարդիկ ինքնասիրություն ունեն ի տարբերություն մի անիսի, որոնք չունեն ինքնասիրություն:  Էդ մարդիկ իրենց գերեզմաններ են ուզում պահել, որ թուրքին չհասնի, իրենց տներն են ուզում պահել: Նույնը ես եմ, պայքարում եմ իմ հողի համար: Այդ հողի վրա դեռ  արյունը չի սառել, ու հիմա ասում են՝ թուրքի հետ ապրեք: Եթե Հայաստանում կա մի մարդ, որ կարող է գալ թուրքի հետ ապրել, ես իմ Ոսկեպարի տունը տալիս եմ, Կիրանցի գյուղացիներն էլ տալիս են, թող գան էդ տան մեջ ապրեն՝ իրենց ընտանիքներով եւ իրենց երեխաներին էլ թող տանեն Ոսկեպարի կամ Կիրանցի դպրոց: Ես պատրաստ չեմ նման քայլի գնալու»,-ասաց նա:

Հարցին՝ չի վախենո՞ւմ, որ քրգործ կարող են հարուցել իր նկատմամբ, Մախսուդյանը պատասխանեց. «Ես չեմ վախենում, քրեական գործից կամ ինձ կալանավորելուց չեմ վախենում: Ես իմ ճանապարհը ընտրել եմ՝ ազատություն, մահ կամ բերդ։ Եթե փորձում են ինձ դրանով լռեցնել, ես չեմ լռելու: Իմ խնդիրն իմ հողի պաշտպանությունն է, որ այն միակողմանի չտան թուրքին»,-ասաց Միհրան Մախսուդյանը։

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախկինում Բաքվի քայլերն առկա բանակցություններում նրա անկեղծության վերաբերյալ կասկածներ են առաջացնում․ Ինյարիտու
Իսպանացի պատգամավորը նկատել է՝ թեև բանակցությունները կարևոր են հակամարտությունների խաղաղ լուծման հասնելու համար, սակայն պետք է ընդունել...
Այն, ինչ կատարվում է Տավուշում, կոպտորեն խախտում է Կիրանցի և մյուս գյուղերի բնակիչների իրավունքները. Թաթոյան (վիդեո)
Անվտանգությունը չի կարող տարանջատվել մարդկանցից և նրանց իրավունքներից…
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
Արհեստանոցս մնալու է Ադրբեջանին, հանել եմ գործիքներս, քանդելու եմ, որ թշնամին չմոտենա քրտինքով ստեղծածիս․կիրանցի բնակիչ
Եղանակը բացվի, քանդելու եմ․․․
Ադրբեջանի խորհրդարանում խոսել են «Իրևանի, Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի կորստի» մասին
Միլլի Մեջլիսի լիագումար նիստում պատգամավոր Բահրուզ Մահարրամովն ասել է...
«Մենք չենք թողնելու մեր դպրոցն ու գնանք»․ Կիրանցում Վերջին զանգը կայացել է
Եթե վտանգավոր է, թողնենք ու գնա՞նք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ