News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Եվրամիությունում մեծացել է այն մտահոգությունը, որ Չինաստանի կառավարությունն օգնում է Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերական բազայի վերականգնմանը, լրագրողների համար ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Եթե տեսել եք այն զրույցները, որոնք պետքարտուղարն ունեցել է վերջին մի քանի շաբաթների ընթացքում, նախ՝ Բրյուսելում, որտեղ հանդիպել է ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հետ, ապա, անցած շաբաթ, G7-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը, ապա ուշադրություն եք դարձրել այն մտահոգությանը, որ հայտնել են մեր դաշնակիցներն ու գործընկերները, և մեր ընդհանուր համոզմունքին, որ Չինաստանը չի կարող մի կողմից՝ հայտարարել, որ «հավատարիմ է եվրոպական անվտանգությանը», իսկ մյուս կողմից՝ շարունակել սնուցել Սառը պատերազմի ավարտից ի վեր Եվրոպայի համար ամենամեծ սպառնալիքը»,- հայտարարել է Միլլերը:

Պաշտոնյան ընդգծել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պատրաստվում է «շատ ուղիղ և շատ հստակ զրույց ունենալ Չինաստանում այդ հարցերի շուրջ»։

Մեթյու Միլլերն ընդգծել է, որ Չինաստանի գործողությունները հետևանքներ կունենան։

«Մենք արդեն քայլեր ենք ձեռնարկել. ավելի քան հարյուր պատժամիջոց և արտահանման հսկողություն ենք մտցրել չինական ընկերությունների նկատմամբ, որոնք սարքավորումներ են մատակարարել Ռուսաստանին... Եվ այցի ընթացքում մենք ուղերձներ կանենք այն մասին, թե այս խնդրի հանդեպ ինչպես են փոխվում մեր դաշնակիցների և գործընկերների տեսակետները»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Միաժամնակ նա ավելացրել է, որ եթե «Չինաստանն ավելի հեռուն գնա», ապա Միացյալ Նահանգները «կարող է, անհրաժեշտության դեպքում, սեփական գործողությունները ձեռնարկել»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ