News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Նոյեմբերյանի համայնքապետարանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։ Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում Տավուշի մարզում։

Այս պարագայում իրատեսական չէ խոսել մի քանի գյուղի տարածքում խաղաղության մասին։ Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը, հետևաբար Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստանոցս մնալու է Ադրբեջանին, հանել եմ գործիքներս, քանդելու եմ, որ թշնամին չմոտենա քրտինքով ստեղծածիս․կիրանցի բնակիչ
Եղանակը բացվի, քանդելու եմ․․․
Ադրբեջանի խորհրդարանում խոսել են «Իրևանի, Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի կորստի» մասին
Միլլի Մեջլիսի լիագումար նիստում պատգամավոր Բահրուզ Մահարրամովն ասել է...
«Մենք չենք թողնելու մեր դպրոցն ու գնանք»․ Կիրանցում Վերջին զանգը կայացել է
Եթե վտանգավոր է, թողնենք ու գնա՞նք․․․
Անդրանիկ Թեւանյան. 29.743 քառակուսի կիլոմետր VS ...
Մինչև Հայաստանը բանակցողին չփոխի ու չհստակեցնի իր կարմիր գծերը, մենք անընդհատ ու անդադար կորուստներ ենք ունենալու…
Մուստաֆաև. Սահմանազատման արդյունքում Ադրբեջանին է փոխանցվել չորս գյուղ
Մուստաֆաևը նաև ասել է, որ այսօրվանից այդ տարածքները անցել են ադրբեջանցի սահմանապահների...
Լուկաշենկոն՝ Պուտինին. Ես շատ հետաքրքիր առաջարկներ ունեմ կովկասյան տարածաշրջանի համար
Կարծում եմ, ինչպես միշտ, մենք առաջին տեղում դնում ենք անվտանգության խնդիրները: Իսկ վաղը կառավարության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ