News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Տաքացումը Ասիայում ավելի արագ է տեղի ունենում, քան աշխարհի միջին ցուցանիշն է, և 2023 թվականին նույնպես այն երկրագնդի մյուս մասերից ավելի տուժեց կլիմայի և եղանակի հետ կապված բնական աղետներից: Այս մասին ասված է Ժնևում հրապարակված ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալության՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) զեկույցում։

«Կլիմայի վիճակը Ասիայում 2023 թվականին» հետազոտության հեղինակները նշել են «կլիմայական հիմնական ցուցանիշների փոփոխության տեմպերի արագացումը, ինչպիսիք են մակերեսի ջերմաստիճանը, սառցադաշտերի նահանջը և ծովի մակարդակի բարձրացումը»: Նրանք կանխատեսում են, որ դա «լուրջ հետևանքներ կունենա տարածաշրջանի հասարակության, տնտեսության և էկոհամակարգերի համար»։ 2023 թվականին Ասիան, ընդգծել է WMO-ն, «մնաց աշխարհի այն տարածաշրջանը, որն ամենաշատը տուժեց բնական աղետներից՝ կապված եղանակի, կլիմայի և ջրային երևույթների հետ»։

«Ասիան ավելի արագ է տաքանում, քան աշխարհի միջին ցուցանիշն է։ 1961-1990 թվականների համեմատ տաքացման տեմպերը գրեթե կրկնապատկվել են»,- ասվում է զեկույցում։ 2023 թվականին Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմուտքում ծովի մակերևույթի ջերմաստիճանը «ամենատաքն է եղել դիտարկումների պատմության ընթացքում»: 12 ամսվա ընթացքում Ասիայում հիդրոօդերևութաբանական վտանգների հետ կապված ընդհանուր առմամբ 79 աղետ է տեղի ունեցել։ Դրանցից ավելի քան 80%-ը առաջացել է ջրհեղեղների և փոթորիկների պատճառով, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 2 հազար մարդ և անմիջականորեն տուժել 9 միլիոն մարդ։

«Տարածաշրջանի շատ երկրների համար 2023 թվականը եղել է ռեկորդային ամենաշոգ տարին և ուղեկցվել ծայրահեղ իրադարձությունների տարափով՝ երաշտից և շոգից մինչև ջրհեղեղներ ու փոթորիկներ: Կլիմայի փոփոխությունը մեծացրել է նման իրադարձությունների հաճախականությունը և ինտենսիվությունը՝ խորը ազդեցություն ունենալով հասարակությունների, տնտեսությունների և, ամենակարևորը, մարդկանց կյանքի և միջավայրի վրա, որտեղ մենք ապրում ենք», - զեկույցի հրապարակման ժամանակ հայտարարել է WMO-ի գլխավոր քարտուղար Անդրեա Սելեստե Սաուլոն:  



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ