News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները հունիսից երկրում արժեզրկման արագ անկում են ակնկալում։ Այս մասին հայտարարել է հանրապետության ֆինանսների նախարարության ղեկավար Մեհմետ Շիմշեքը։

«Հունիսից սկսած մենք արժեզրկման արագ անկում կնկատենք»,- ասել է նա TRT Haber հեռուստաալիքի եթերում՝ նշելով, որ կառավարությունը մտադիր է խստացնել ֆինանսական կարգապահությունը՝ տնտեսական կայունացման ծրագրի շրջանակներում։

Ըստ նախարարի, «համաշխարհային ներդրողները վստահում են Թուրքիայի ծրագրին»։ «Անցյալ տարի նրանց բացատրեցինք ծրագիրը, այն ժամանակ նրանք  շատ հարցեր ունեին։ Այս տարի հասկացանք, որ այլևս կասկածներ ու տատանումներ չունեն, քանի որ ծրագիրն աշխատում է։ Հիմա ժամանակն է դրանում համոզել տեղական ներդրողներին»,- ավելացրել է Շիմշեքը:

Մարտի արդյունքներով Թուրքիայում  տարեկան արժեզրկումը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է 68,5%։ Մինչև տարեվերջ Թուրքիայի Կենտրոնական բանկը կանխատեսում է դրա անկումը մինչև 36%-ի: Միևնույն ժամանակ, կարգավորիչի ապրիլյան հարցման մասնակիցները հայտնել են, որ ակնկալում են, որ մինչև տարեվերջ արժեզրկումը կհասնի 44,1%-ի։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ