News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Կյանքից հեռացել է բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ Արշակ Քոչինյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի գրողների միությունը:

Արշակ Քոչինյանը ծնվել է 1963 թվականի հունվարի 1-ին Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում (այժմ՝ ՀՀ  Լոռու մարզ)։ Ավարտել է Գրադարանների կենտրոնացված համակարգի ժողովրդական համալսարանի արվեստի և գրականության բաժինը։ 1994 թվականին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գործողություններին:

Նա բանաստեղծական մի շարք ժողովածուների հեղինակ է, նաև՝ երգերի հեղինակ կատարող:

Քոչինյանի ստեղծագործություններն արժանացել են գրական մրցանակների, տպագրվել են ամսագրերում, անթոլոգիաներում, թերթերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ