News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթերի չեղարկումներ են սպասվում ավիադիսպետչերների գործադուլի պատճառով, որոնք արդեն հայտարարել են, որ այն կարող է ռեկորդային դառնալ, հայտնում է BFMTV-ն։

Գործադուլի պատճառով ֆրանսիական օդանավակայաններում սպասվող խնդիրները ԶԼՄ-ներն արդեն անվանել են «սև հինգշաբթի»։ Նախնական գնահատականներով, թռիչքների մինչև 70%-ը կարող է չեղարկվել։ Գործադուլին կներգրավվեն ռեկորդային թվով ավիադիսպետչերներ, հայտնում է Ավիադիսպետչերների ազգային միությունը (SNCTA):

Գործադուլը տեղի է ունենում դպրոցական գարնանային արձակուրդների ժամանակ, ինչը կարող է լրացուցիչ անկարգություններ առաջացնել: Ավիադիսպետչերները գործադուլ են անելու օդային նավագնացության սպասարկման բարեփոխման նախագծի շուրջ բանակցությունների տապալումից հետո։

Անհասկանալի է, թե ինչպիսին կլինի խափանումների ծավալը, քանի որ դիսպետչերները մինչև երեքշաբթի կեսօր պետք է հայտարարեն գործադուլի մանրամասները:





!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ