News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը


Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին եւ իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում պայքարող մեր հայրենակիցներին:

Մի խումբ ոստիկաններ հորորում են բացել ճանապարհը: «Թողեք մեր 4 մեքենաներն անցնեն, հետո էլի փակեք»,-ասաց ոստիկաններից մեկը, սակայն քաղաքացիները մերժեցին:

«Չենք բացում, մենք էլ ենք ուզում տուն գնալ, բայց կանգնած ենք»,-ասաց վարորդներից մեկը:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ լրագրողներին ասաց. «Սա օրինակ է բոլորի հմար, որ ոտքի կանգնեն: Ժողովուրդը քնած է: Սա բոլորի խնդիրն է, բոլորն էլ պետք է ոտքի ելնեն, վախեցած նստած են: Էսօր Իջեւանը վերջացրեցին, վաղը Գեղարքունիքին են հասնելու, հերթով գալիս են: Մենք ոչ մեկին հող չունենք տալու: Ասում են՝ հելնենք, ո՞ւմ կողքը կանգնենք: Իրար կողք կանգնեք, հկառակ դեպքում դուք թուրքի կողմն ենք: Էստեղ կուսակցական հարց չկա, էդ ընդդիմությունն էլ թող ոչ մեկը ոչ մի բան չխոսա:

Տղա են, թող իրենց տղամարդկությունը ցույց տան: Ասում են՝ ճամփա փակելով չի, զենք բռնելով ա: Դե հելեք զենքը բռնենք: Միները հավաքում եք, զենքերը հավաքում եք, ասում եք՝ ձեն մի հանեք»:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց համայնքում արդեն մի քանի օր է, ինչ փակ է միջպետական ճանապարհը, այն բանից հետո երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։ Նաև քարտեզ է հրապարարկել, որով Կիրանցի որոշ հատված անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նշենք, որ նախօրեին Ոսկեպարում ժողովուրդը թույլ չէր տալիս ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո եկեղեցին հայտնվելու է սահմանի եզրին:

Շուրջ մեկ ժամ ճանապարհը փակ պահելուց հետո ճանապարհը բացվեց: Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ մարդիկ կան, որ պետք է գնան մսնակցեն ջահերով երթին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ