News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզում, ըստ օբյեկտիվ և հանրային տվյալների, տեղի է ունեցել խաղաղ հավաքին մասնակցող անձանց նկատմամբ խուլիգանություն՝ բռնություն գործադրելով: Բռնությունը դրսևորվել է վրաերթի ենթարկելու և ֆիզիկական բռնության իրացմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել և, ըստ էության, առերևույթ նույն անձը (անձինք) երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել: Վերջին ամիսների ընթացքում առանց որևէ նշված հաղորդման պարզապես ԶԼՄ հրապարակման հիման վրա բազմաթիվ անձինք են ձերբակալվել, քրեական վարույթներ են նախաձեռնվել Քննչական կոմիտեի կողմից: Ավելին՝ քրեական դատավարության օրենսգիրքը նշվածը փաստացի որպես պարտականություն է նախատեսում քննիչի համար»,- Facebook-ում գրել է Վարդևանյանը։

Նա հիշել է Բագրատ Սրբազանի խոսքերը։ Վերջերս մեջբերել էր իրավաբանների համար ամենակարևոր ելակետերից մեկը՝ Տիրոջ պատգամներից մեկը՝ «Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը Ձեզ կազատի... »:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը
Նախաքննական մարմնից ստացած որոշմամբ՝ մայիսի 13-ին ձերբակավեցին և Դիլիջանի քննչական բաժին ներկայացվեցին նաև խմբի վեց անդամները...
47–ամյա տղամարդու սպանության, նրա ընկերոջ նկատմամբ մահափորձի վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել է
Ա․Ե․–ն և նրա 29–ամյա կողմնակիցը, իրենց մոտ ապօրինի կերպով պահվող 9 մմ տրամաչափի ատրճանակով դիտավորությամբ կրակոցներ են արձակել 38–ամյա...
ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում
Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում: Ցանցի բոլոր մասնաճյուղերն այս պահին փակ են...
Տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մասնավորապես՝ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Վ.-ն թիվ 42 երթուղային ավտոբուսում մոտենալով նույն...
Աստրախանի ղեկավարի օգնական Կարեն Գրիգորյանը «Ռոստեկ»-ի թոփ-մենեջերին շորթելու համար յոթ տարի է ստացել
Դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան...
«Էվրիկա» առևտրային կենտրոններում իրականացվում են խուզարկություններ. խանութները փակ են
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ