News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Էստոնիայի ներքին գործերի նախարար Լաուրի Լյաենեմեցը կրկին հաստատել է Մոսկվայի պատրիարքարանի Էստոնական ուղղափառ եկեղեցուն (ՄՊ ԷՈՒԵ) պատկանող ուղղափառ եկեղեցիների փակման հնարավորությունը, եթե դրանք շարունակեն կապ պահպանել Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈՒԵ) հետ, հայտնել է  ERR պետական ​​հեռուստառադիոյի պորտալը։

«Նրանք, ովքեր անմիջականորեն ենթարկվում են Մոսկվայի պատրիարքությանը, կարող են խնդրի առաջ կանգնել,- ասել է նա։- Եթե իրենք որևէ որոշում չկայացնեն, և պետությունը ինչ-որ պահի ստիպված լինի դիմել դատարան՝ նրանց գործունեությունը հարկադիր դադարեցնելու համար, ապա [ՄՊ ԷՈՒԵ եկեղեցիների հետագա գործունեության մասին] հարցը կարող է ավելի բարդանալ»։ Միաժամանակ նախարարը հավելել է, որ նույնիսկ այդ դեպքում «լուծում կարելի է գտնել»։

Լյաենեմեցը կրկին նշել է, որ հույսը դնում է ՄՊ ԷՈՒԵ   ծխերի, Ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապերը խզելու ինքնուրույն որոշման վրա։ «Պետությունը չի պատրաստվում եկեղեցիներին և ծխերին հանձնարարել, թե ինչպիսին պետք է լինի նրանց ապագան, կարևոր է, որ նրանք իրենք կայացնեն այդ որոշումները, և ես կարծում եմ, որ նման կամավոր ճանապարհը կլինի ամենախելամիտը», - ասել է Էստոնիայի ՆԳՆ ղեկավարը:  



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ