News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ռիգայի քաղաքային խորհուրդը կարգի կբերի մի քանի քաղաքային շենքերի նկուղներ և բնակիչներին կհրահանգի իրենց նկուղները հարմարեցնել քաղաքացիական պաշտպանության պահանջներին:

Ըստ LSM-ի՝ քաղաքապետարանը Ռիգայի բնակիչներին հորդորում է նկուղներն ու ստորգետնյա հարկերը մաքրել աղբից, բեկորներից, վտանգավոր նյութերից, շինվածքներից սուր եզրերով առարկաներից, որոնք կարող են սպառնալ մարդկանց անվտանգությանը։

Ռիգայի քաղաքային իշխանությունները մտադիր են կարգի բերել նաև Կրիշյանա Վալդեմարա փողոցի Ռիգայի թիվ 49 միջնակարգ դպրոցի նկուղը:

Նկուղների մաքրումը պետք է համաձայնեցվի շենքի ղեկավարների հետ, քանի որ անհրաժեշտ է ապահովել նաև հեռացված աղբի հավաքումը։

Ավելի վաղ Շվեդիայի կառավարությունն էր հայտարարել, որ 385 միլիոն կրոն (36 միլիոն դոլար) կներդնի՝ հզորացնելու համար իր ռմբապաստարանները, արտակարգ իրավիճակների ծառայությունները և քաղաքացիական պաշտպանությունը՝ երկրին պատերազմի պատրաստվելու նախազգուշացումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ