News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 23-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ հաստատված հարաբերությունները` նշելով, որ երկու երկրներին միավորում են ընդհանուր մշակութային, հոգեւոր եւ ժողովրդավարական արժեքները:

Հանգամանալից քննարկվել են Հայաստանի եւ Իտալիայի միջեւ խորհրդարանական փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները, Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները, Հարավային Կովկասում եւ Արեւելյան Եվրոպայում առկա անվտանգային իրավիճակը:

ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարեւորել Իտալիայի աջակցությունը ծրագրի իրականացման եւ տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման հարցում:

«Հայաստանը կարող է վստահաբար ապավինել Իտալիայի աջակցությանը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում», - նշել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահը:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի միջեւ համագործակցության վերաբերյալ արձանագրություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ