News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ ապրիլի 13-ին Իսրայելին Իրանի պատասխան հարվածից հետո տարածաշրջանում իրավիճակը փոխվել է, գրում է Mehr-ը։

«Իրավիճակը տարածաշրջանում փոխվել է իսրայելական կարևորագույն բազաների դեմ Իրանի պատասխան և պատժիչ գործողություններից հետո», - երեքշաբթի առավոտյան արարողության ժամանակ հայտարարել է իրանցի գեներալը:

Բարձր գնահատելով Իսրայելի դեմ «Ճշմարիտ խոստում» օպերացիայի իրականացման գործում զինվորականների ջանքերը՝ գեներալ Բաղերին ասել է, որ գործողությունը «հանգեցրել է ռազմավարական հետևանքների տարածաշրջանային և միջազգային ասպարեզում»։

Իրանը հարձակում է իրականացրել Իսրայելի վրա՝ ի պատասխան ապրիլի սկզբին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական հարվածի, որի հետևանքով զոհվել էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 7 ռազմական խորհրդական։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ