News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Սուրբ Աթոռի գործերի ժամանակավոր հավատարմատար Հայր Ալիաքսանդր Ռահինիան։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունը նկատեց, որ պատվիրակության այցը Հայաստան տեղի է ունենում նվիրական այս օրերին, երբ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Խոսելով մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործության մասին՝ Վեհափառ Հայրապետը ցավով անդրադարձավ հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից իրագործված էթնիկ զտումներին և Արցախի հայաթափմանը։

Նորին Սրբությունը, անդրադարձ կատարելով նաև Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու անվտանգային խնդիրներին, վստահություն հայտնեց, որ առ Աստված ապավինությամբ և առ հայրենին ունեցած սիրով, ինչպես նաև բարեկամ ժողովուրդների աջակցությամբ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել առկա դժվարությունները։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Հռոմի Կաթոլիկ Եկեղեցուն այս դժվարին օրերին Հայաստանին ու արցախահայությանը ցուցաբերվող զորակցության համար։

Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին: Կարդինալն անդրադարձավ նաև Մարսելի հայ համայնքի և Կաթոլիկ եկեղեցու ջերմ հարաբերություններին և գործակցությանը:

Վերջում Հայոց Հովվապետն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիևին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ապօրինաբար պահվող բոլոր հայերին. Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի...
Իշխանությունների կողմից կա բացարձակ ատելություն արցախցի հայի նկատմամբ. Մետաքսե Հակոբյան
Իմ ունեցած տեղեկություններով Արցախի քաղաքապետերի դեմ վարույթը սկսվել էր...
Ադրբեջանցիները պղծել են Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը
Եվրոպական Խորհրդարանի կողմից 2022 թվականին ընդունված 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային...
Ադրբեջանցիները պղծել են օկուպացված Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը
Եվրոպական Խորհրդարանի կողմից 2022 թվականին ընդունված 2582-ր…
Ռուսաստանը պատրաստվում է գլխավոր հյուպատոսություն բացել Արցախում. Գրիգորի Կարասին
։ Նրա խոսքով՝ իդեալական կլիներ գլխավոր հյուպատոսությունը բացել 2024 թվականին...
Մինչև հունիսի 15-ը  կհաստատվի արցախցի ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրին դիմելու կարգը
Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով մեկնարկել է Կառավարության…
Ամենաշատ