News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Չինաստանում հետազոտողները մի շարք դամբարաններ և ձիերի գերեզմաններ հայտնաբերելով հասկացել են, որ հնագիտական ​​վայրը թալանվել է։ Ըստ Miami Herald-ի՝ դամբարաններից մեկը, ամենայն հավանականությամբ, պատկանել է կարևոր անձի, սակայն դեռևս առեղծված է, թե ում:

Հուբեյ նահանգի Մշակութային մասունքների և հնագիտության ինստիտուտի զեկույցում նշվում է, որ որոշ արտեֆակտներ անհետացել են, իսկ որոշ ոսկորներ և մարդկային մնացորդներ գողացվել են հանգստարանից։ Հետազոտողներն այնուհետև հայտնաբերել են մարդկանց անուններիով բրոնզե զանգերի հավաքածու:

Դանբարանի աճյունը ևս գողացել են, սակայն դրանում մնացել է 15 բրոնզե երաժշտական ​​գործիք։ Դամբարանում հայտնաբերվել են երկու տարբեր տեսակի զանգեր՝ Բո և Յուն։ Զանգերը, ամենայն հավանականությամբ, ծիսական են եղել, ինչից ենթադրվում է, որ դամբարանը պատկանել է բարձրաստիճան ազնվականի:

Ըստ հետազոտողների՝ դամբարանը թվագրված է մ.թ.ա 650-623 թվականներով, այսինքն՝ ինչ-որ տեղ՝ գարնանային և աշնանային շրջանի վաղ և ուշ փուլերի միջև: Զանգերը հիշեցնում են նաև Չժոուի դարաշրջանի արտեֆակտները, ինչը ենթադրում է ավելի քան 2000 տարի առաջ կատարված մշակութային փոխանակում երկու խմբերի միջև:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ