News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը


Փաշինյանը շարունակում է հանձնել Հայաստանի տարածքները և ոչ թե գնում է խաղաղության, այլ նոր ականներ է դնում մեր պետականության տակ։ Այս մասին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ավանդական ջահերթով երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Տավուշում սահմանազատման գործնական փուլի մեկնակին և սպասվող տարածքային զիջումներին։

«Առանց հանրաքվեի և ժողովրդի կամքի արտահայտման նոր տարածքներ թշնամուն հանձնելը պետական դավաճանություն է»,- նշեց նա։

Ըստ Սաղաթելյանի՝ հետագա զիջումներն ու կորուստները կանխելու միայն մեկ տարբերակ կա՝ համահայաստանյան ընդվզումը։

«Հակազդեցություն կա, բայց դրա բավարար մակարդակը դեռ չենք կարողացել ստանալ, որպեսզի կանխենք այս շղթան, հույս ունենք՝ այն, ինչը տեղի է ունենում Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համաժողովրդական։ Այս ամենը կանխելու տարբերակը մեկն է՝ համահայաստանյան և համահայկական դիմադրություն լինի միակողմանի զիջումներին և վերածվի դավաճան ու հակահայ իշխանություններից ազատվելու գործընթացի։ Երկու տարի առաջ այս նույն օրը բոլոր վտանգների մասին ասել ենք, դուրս ենք եկել պայքարկ, ցավոք, այո, չենք կարողացել դարձնել համաժողովրդական, բայց դեռ ուշ չէ՝ Նիկոլի հանձնումների շղթան սրանով չի սկսվել և սրանով չի ավարտվելու։ Երկիրը փրկելու շանս կա՝ սրանց հեռացնելով։ Գործընթացը պետք է տեղի ունենա ապակենտրոն՝ ով ուզում է իրավիճակը փոխի, պետք է ընդվզի, տասը մա՞րդու կարա հանի փողոց, թող հանի, մենք հազա՞րը կարանք՝ հազարը կհանենք։ Խոսակցությունների ժամանակ չկա, ով ի վիճակի է, պետք է իր քայլն անի։ Ուշ չի, սրանով դեռ պրոցեսը չի ավարտվում»,- ասաց Սաղաթելյանը։

Նրա համոզմամբ՝ տարածքային ներկա զիջումներից հետո գալու է «անկլավների» հերթը։

«Էրդողանն ասաց՝ Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկեն պատմաբանները։ Համեմատեք նրա ասածը Նիկոլ Փաշինյանի, Անդրանիկ Քոչարյանի ասածների հետ և կտեսնեք, որ դրանք նույն տեղում են գրվում։ Էլ ի՞նչ է պետք հասկանալու համար, որ սրանք Թուրքիայի խամաճիկ, դավաճան իշխանություններ են։ Վերջին 100 տարվա մեջ մեր ժողովուրդը Թուքրիայի և Ադրբեջանի կողմից ենթարկվել է ցեղասպանության և էթնիկ զտման։ Այս ամենը ուրանալու համար պետք է լինել անհայրենիք, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Սաղաթելյանը։

Տպել
Ամենաշատ