News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Չեխիան սկզբունքորեն ճանաչում է Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Դրա մասին հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին՝ երեքշաբթի Չեռնինյան պալատում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:

Ըստ Radio Prague Inernational-ի՝ Չեխիայի ԱԳՆ ղեկավարը նաև «շրջադարձային» է անվանել հայկական գյուղերի հանձնումն Ադրբեջանին։ Միևնույն ժամանակ, չեխական լրատվամիջոցներն այս գործընթացն անվանել են «վերադարձ»։

Լիպավսկին նշել է, թե հարավկովկասյան տարածաշրջանում փոխվում է անվտանգության և քաղաքական իրավիճակը։

«Մենք աջակցում ենք Եվրամիության և Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին և Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների անմիջական հաղորդակցությանը։ Վեճերը պետք է լուծվեն խաղաղ և դիվանագիտական ​​ճանապարհով: Սա նաեւ չեխական դիվանագիտության դիրքորոշումն է»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ