News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը


Ոստիկանները՝ այդ թվում կարմիրբերետավորները, բիրտ ուժ կիրառելով հեռացնում են Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներին և նրանց ավտոմեքենաներն Այրումից Բագրատաշեն տանող ճանապարհից և բերման ենթարկում որոշ քաղաքացիների։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնել է, որ բերման ենթարկվածների թվում են նաև քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանն ու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միքայել Մարտիրոսյանը։

Տեղում ճանապարհը բացելու նպատակով մեծաթիվ ոստիկանական ուժեր են բերվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ