News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում, որն ուկրաինա-իսրայելական՝ դեռևս չստորագրված օրինագծով առաջին հատկացումն է լինելու։

Ըստ Reuters-ի՝ օգնության փաթեթը ներառում է ավտոմեքենաներ, Stinger զենիթահրթիռային համակարգեր, բարձր շարժունակ հրետանային հրթիռային համակարգերի լրացուցիչ ռազմամթերք, 155 մմ հրետանային ռազմամթերք, TOW և Javelin հակատանկային ռազմամթերք և այլ զինատեսակներ, որոնք կարող են օգտագործվել անմիջապես մարտադաշտում:

Սենատում երեքշաբթի պետք է քվեարկություն անցկացվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած չորս օրինագծերի վերաբերյալ։

Մի փաթեթն Ուկրաինայի համար է, երկրորդը՝ 26 միլիարդ դոլարի՝ Իսրայելի համար, երրորդը՝ 8,12 միլիարդ դոլարինը՝ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում «կոմունիստական ​​Չինաստանին հակազդելու համար», իսկ չորրորդը ներառում է TikTok սոցիալական մեդիայի հավելվածի արգելքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ