News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Չեչնիայի Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալիխան Ցակաևն իրեն բերման ենթարկած ոստիկաններին սպառնացել է ծնկի բերել և բռնաբարել: Դրա մասին հայտնել է Baza թելեգրամյան ալիքը։

Ալիքը անուններ չհրապարակելու պայմանով զրուցել է ՆԳՆ աշխատակիցներից մեկի հետ, որը Ցակաևի կալանավորման և «ազատման» ժամանակ «Գերզելսկի կամուրջ» անցակետում է եղել։ Նախարարի ջիպն ուշադրություն է գրավել, երբ ընթացել է հանդիպակաց գոտով։ Նրան կանգնեցրել են, սակայն տեսուչի հետ թեթևակի բախումից հետո Ցակաևը մեքենայի ընթացքն արագացնելով քշել է ուղիղ ոստիկանների վրա։ Վերջիններս ճանապարհին սեպավոր շղթա են փռել, ջիպը կանգնեցրել ու մեքենայից դուրս հանել գեներալ-մայորին։

Ըստ ոստիկանի՝ գեներալը ոչ մի փաստաթուղթ չի ունեցել և հարբած է եղել։ Նրանից ոգելից խմիչքի ուժեղ հոտ է փչել: Նա չի կարողացել ոտքի վրա կանգնել։ Ընդ որում, Ցակաևն անմիջապես չի նշել իր պաշտոնը. փոխարենը սպառնացել է բռնաբարել ոստիկաններին, անվանարկել է նրանց՝ սպառնալով պարզել իրեն կանգնեցրած ոստիկանների անունները:

Ցակաևին տեղափոխել են բաժանմունք, իսկ 10 րոպե անց դեպքի վայր են ժամանել Չեչնիայի ճանապարհային ոստիկանության տեսուչները։ Նրանք փորձել են հանգստացնել Ցակաևին, որը շարունակ հայհոյել է։ Քիչ անց անցակետ են եկել զինված «կադիրովականները»։ Հատուկ ջոկատայինները տարել են Ցակաեւին, իսկ երբ նա անցել է ոստիկանության կողքով, ասել է, որ բոլորին ծնկի կբերի։ Այնուհետեւ Ազգային գվարդիան մի քանի անգամ հարվածել է ոստիկանության աշխատակցին։ Ցակաևը նստել է մեքենան և ուժայինների ուղեկցությամբ հեռացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ