News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով օրերս Բագրատաշենում ԵԿՄ Տավուշի տարածքային կառույցի ղեկավարի մասնակցությամբ միջադեպին, հայտարարել է, որ ինքը հրահանգ չի տվել քշել մեքենան փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ։

«Ես հրաման չեմ տա հայը գնա հայի վրա»,- ասել է Միքայելյանը` պնդելով, որ տարածվող տեսանյութերից չի երեւում, որ ԵԿՄ մեքենան վարել է ցուցարարների վրա։

Միքայելյանն ասել է, որ հարձակվել են ԵԿՄ վրա, վիճաբանություն է սկսվել։

«Ինչի՞ համար էին ջարդում ավտոն, ի՞նչ անեին` կանգնում նայեին»,- ասել է Միքայելյանը։

Ժողովրդի վրա ՈՒԱԶ-ով քշելու, «ճզմելու» հրահանգ էր տվել Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրիկ Հարությունյանը.Մարտական Եղբայրություն

Տպել
Ամենաշատ