News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

25-ամյա կինը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման այն բանի համար, որ խաբեությամբ ավելի քան 1 միլիոն դոլար է շորթել այն տղամարդկանցից, որոնց հետ ծանոթացել է ծանոթությունների հավելվածներում և վաճառել է նմանատիպ  խարդախություններ կատարելու ձեռնարկ:

Մայ Վատանաբեն, որը նաև հայտնի է որպես «իտադակի ջոշի Ռիրի-չան», որը թարգմանաբար նշանակում է «քաղցր սիրունիկ Ռիրի», երկուշաբթի օրը Նագոյայի շրջանային դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման, հաղորդում է The Japan Times-ը:

Լրատվական գործակալությունը հայտնել է, որ Վատանաբեն նաև տուգանվել է 8 միլիոն իենով, ինչը մոտ 52 հազար դոլար է կազմում։

Վատանաբեն դատապարտվել է նաև նմանատիպ խարդախություններ կատարելու ձեռնարկ ստեղծելու համար։

Դատական ​​փաստաթղթերի համաձայն, Վատանաբեն 2021-ից 2023 թվականներին խաբել է 50 տարեկան երեք տղամարդու՝ ընդհանուր առմամբ մոտ 55,8 միլիոն իեն (մոտ 1 միլիոն դոլար) շորթելով:

Nippon ընկերությունը հայտնել է, որ Վատանաբեն գումարի մեծ մասն օգտագործել է Տոկիոյի Կաբուկիչե շրջանի տղամարդկանց ակումբներում վճարումներ կատարելու համար:

Այս ակումբներում այցելու կանայք վճարում են տղամարդկանց ընկերության համար, իսկ տղամարդ տանտերերը հաճախ խմիչքներ են առաջարկում նրանց և սիրախաղում նրանց հետ։

Վատանաբեն նաև մեղավոր է ճանաչվել եկամտահարկից խուսափելու մեջ՝ թաքցնելով խարդախությունից ստացված եկամուտների մոտ մեկ քառորդը, հայտնում է լրատվական գործակալությունը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ