News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին, ժամը 01:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ մարզադաշտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Գ. Ս., ծնված 1989 թ․) և «ErAZ» (վարորդ՝ Վ. Պ., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանած «GAZel» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1987 թ․). «Mitsubishi» և «GAZel» մակնիշների ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:33-ին, մարվել՝ 01:54-ին։ Այրվել են ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները փակել են «GAZel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վերջին զանգ». Ոստիկանության հատուկ տարածքներ է տեղափոխվել 33 մեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով...
Արմավիրի մարզում Վերջին զանգի 19-ամյա մասնակիցը «Mercedes»-ով բախվել է գազատար խողովակին ու հայտնվել ձորակում
Վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ...
ԱՄՆ-ից ուղարկված առաքանու միջից թմրամիջոց է հայտնաբերվել. Այն եղել է ջրաներկի տուփի մեջ. կան ձերբակալվածներ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 121 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 26 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի…
Ասկերանի քաղաքապետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հիշեցնենք, որ Շամիրյանը ձերբակալվել է երեկ, Շամիրյանի բնակարանում…
Ստամբուլում սրճարանում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
Ինչպես նշում է Haberturk հեռուստաալիքը, միջադեպի պատճառ կարող էր լինել երկու տեղացի ընտանիքների թշնամությունը...
Ամենաշատ