News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել համաշխարհային կոչով՝ կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը: Նուբար Աֆեյանի՝ քայլեր ձեռնարկելու համաշխարհային կոչը հրապարակվել է The New York Times, The Washington Post եւ The London Times պարբերականներում, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում:

Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ եւ կրկնվում են այսօր.

«Նույնիսկ երբ մենք սգում ենք անցյալը, պատմությունը կրկնվում է: Հայերը կրկին էթնիկ զտումների թիրախ են, քաղաքական առաջնորդներն ապօրինի պատանդ են պահվում, իսկ Հայաստանը կանգնած է իր ինքնիշխանությանն ու ինքնորոշմանն ուղղված գոյութենաբանական սպառնալիքների առաջ:

Զբաղված աշխարհն այլ կողմ է նայում: Այսպիսով, ընդհանուր առմամբ հասկանալի չէ, որ անցած սեպտեմբերից ի վեր Ադրբեջանը 120 հազար հայերի` Արցախի՝ հայկական անկլավի, որը նաեւ հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ, ողջ բնակչությանը բռնի տեղահանել է իրենց նախնիների հայրենիքից»:

Նա նաեւ կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում եւ արդարադատություն իրականացնել իր կողմից ապօրինի գերեվարված բանտարկյալների հանդեպ.

«Ադրբեջանը շարունակում է նաեւ ապօրինի պատանդ պահել հայերին, այդ թվում՝ իմ ընկեր եւ գործընկեր Ռուբեն Վարդանյանին՝ գործարար եւ բարերար, որը կարճ ժամանակ զբաղեցրել է Արցախի պետնախարարի պաշտոնը։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի սահմանին սրացող իրավիճակը խորացնում է մտավախությունը Ադրբեջանի հնարավոր ներխուժման վերաբերյալ:

Ադրբեջանն այսօր չպետք է հիմքեր գտնի Հայաստանի հետ հակամարտության համար: Անցյալ տարվա ներխուժումից հետո Հայաստանը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղում ինքնակառավարման ջանքերից։ Այժմ Ադրբեջանի այն պնդումը,  թե  խաղաղություն կարող է հաստատվել, երբ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված սահմանի նկատմամբ  ներխուժմամբ Ադրբեջանին միջանցք կտրամադրի դեպի Նախիջեւան ու Թուրքիա, ե՛ւ անօրինական է, ե՛ւ անարդար»:

Մեկնաբանելով հայերի նկատմամբ տեղի ունեցող անարդարությունների եւ երկրորդ ցեղասպանության մտավախության մասին իրազեկմանն ուղղված իր ջանքերը՝ Նուբար Աֆեյանը նշել է. «Այսօր 109-րդ տարելիցն է, երբ 1.5 միլիոն հայեր բռնի տեղահանվեցին իրենց տներից եւ սպանվեցին օսմանյան թուրքերի ձեռքով, եւ այժմ դա նորից է կրկնվում։ Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերի ցավը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը»։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման: «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ է, որը շնորհվում է նրանց, ովքեր վտանգում են սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը՝ փրկելու այլոց կյանքը, առողջությունը կամ ազատությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի...
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության...
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ