News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինական մեկ կամ մի քանի անօդաչու հարվածել է Սմոլենսկի մերձակայքում գտնվող Ռազդորովո գյուղի նավթային պահեստին․ այնտեղ հրացոլք և ծուխ է երևում: Այս մասին հայտնում է ռուսաստանյան SHOT պարբերականը՝ վկայակոչելով տեղի բնակիչների իր բաժանորդներին։

«Ինչպես հայտնել են SHOT-ի բաժանորդները, առաջին պայթյունը որոտացել է ժամը 03:15-ին Ռազդորովո գյուղի մոտ գտնվող նավթային բազայի տարածքում (Սմոլենսկից մոտ 20 կմ հեռավորության վրա): Մոտ 15 րոպե անց կրկին պայթյուն է եղել, որից հետո արդյունաբերական օբյեկտի տարածքում հրացոլք ու ծուխ է հայտնվել։ Արդեն առավոտյան ժամը չորսի մոտ ևս մի քանի ուժեղ պայթյուն է լսվել»,- հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը։

Սմոլենսկի նահանգապետ Վասիլի Անոխինը Telegram-ում հայտնել է, որ «քաղաքացիական վառելիքաէներգետիկ օբյեկտների վրա թշնամու հարվածներից հետո» հրդեհներ են սկսվել մարզի երկու թաղամասում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. Ֆիցոյի վրա կրակողը դժգոհ էր Ուկրաինայի հարցում նրա դիրքորոշումից
Դատարանի փաստաթղթից ստացված տեղեկատվության համաձայն՝ 71-ամյա Ցինտուլան իրավապահներին ասել է, որ...
Գերմանիան Դանիայի հետ միասին 10 Leopard տանկ է տեղափոխել Կիև և պատրաստվում է մատակարարել HIMARS
Նոր փաթեթը ներառում է նաև 54 Vector և Heidrun հետախուզական անօդաչու թռչող սարքեր, 8,5 հազար 155 մմ...
Լայնածավալ հարվածներից մեկ օր անց. Զելենսկին ժամանել է Խարկով
Նրանք նաև քննարկել են Խարկովի շրջանի հյուսիսից միգրանտներին բնակարաններ տրամադրելու հարցը, հավելել է նախագահը...
ԱՄՆ-ն ավարտել է F-16-ի առաջին ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը
Ուսուցման ավարտը վճռական քայլ է Ուկրաինայի երկինք F-16-ի ներմուծման ուղղությամբ, ընդգծել է Հանիգանը...
Ռուսաստանը հայտնել է Ղրիմում հրթիռային հարձակման մասին. երկու մարդ է զոհվել
Արտակարգ իրավիճակների նախարարության…
Թաթարստանի օդանավակայանները ԱԹՍ-ների հարձակումների պատճառով փակվել են
Թռիչքի անվտանգությունն ապահովելու համար օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները...
Ամենաշատ