News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը իր հրամանագրով երեք տարով արգելել է քահանա Դիմիտրի Սաֆրոնովին՝ Մոսկվայի Լիշչիկովա բլրի վրա գտնվող Սուրբ Աստվածածնի բարեխոսության եկեղեցու հոգևորականին,  հոգևոր ծառայություն մատուցել: Ապրիլի 15-ով թվագրված փաստաթուղթը ապրիլի 23-ին հրապարակվել է Մոսկվայի թեմի կայքում։ Հրամանագրի վրա ուշադրություն են հրավիրել Sota-ն և «Сирена»-ն։

Ինչպես նշում է «Сирена»-ն, Դիմիտրի Սաֆրոնովը  հոգեհանգստի արարողություն է կատարել Ալեքսեյ Նավալնիի գերեզմանին՝ քաղաքական գործչի մահից 40 օր անց։ Ինչպես նշել է «Медуза»-ն, Սաֆրոնովը նաև այն հոգևորականների թվում է եղել, որոնք հրապարակայնորեն կոչ էին արել Ռուսաստանի իշխանություններին ընտանիքին հանձնել Ալեքսեյ Նավալնիի մարմինը  (Նավալնիի մարմինը փոխանցվել է մորը մահվանից հետո իններորդ օրը):

Լրագրող Քսենիա Լուչենկոն իր «Ուղղափառություն և զոմբիներ» տելեգրամյան  ալիքում գրել է, որ Սաֆրոնովը չի կարդացել «Սուրբ Ռուսաստանի հաղթանակի համար աղոթքը», որտեղ, մասնավորապես, ասվում է, որ «պատերազմ ցանկացողները զենք են վերցրել Սուրբ Ռուսաստանի դեմ  և ցանկանում են պառակտել և ոչնչացնել նրա միասնական ժողովրդին»: 2022 թվականի սեպտեմբերից Մոսկվայի թեմը բոլոր ծխական համայնքներից պահանջում է կարդալ այս աղոթքը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ