News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Որոշ քաղաքական խմբեր, այդ թվում՝ իսրայելամետները, ԱՄՆ-ում ջանքեր են գործադրում չեղարկելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսի 9-ին նախատեսված այցը Վաշինգտոն։ Այսպիսի հայտարարություն է արել Hurriyet թերթի տեդսաբան Աբդուլքադիր Սելվին։

Ըստ թուրքական քաղաքական շրջանակների աղբյուրներից ստացած նրա տվյալների,  Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմները  դեռ պատրաստվում են այցին։ Ավելի վաղ Թուրքիայի որոշ անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ ուղևորությունը չեղարկվել է։ Սելվին գրում է, որ Էրդողանի վարչակազմից այցի նախապատրաստական ​​աշխատանքները դադարեցնելու հրամաններ չեն եղել։ Ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ մյուս պատասխանատու կառույցները նման հանձնարարականներ չեն ստացել, և աշխատանքները շարունակվում են մայիսի 9-ին Էրդողանի և Բայդենի միջև բանակցություններ վարելու հեռանկարով։ Միայն հանդիպման ստույգ ժամը դեռ հայտնի չէ։

Տեսաբանը նշում է, որ ԱՄՆ-ում որոշ քաղաքական խմբեր փորձում են հասնել այցի չեղարկմանը։ Ամերիկացի լոբբիստները, իբր, կարծում են, որ պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ Էրդողանի վերջին հանդիպումից հետո բանակցությունները Բայդենի հետ կարող են բացասաբար ազդել ԱՄՆ ներկայիս նախագահի ընտրազանգվածի աջակցության մակարդակի վրա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ