News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը պետք է ցույց տա, որ չի աջակցում Թայվանում անջատական ուժերին և դադարեցնի կղզուն զենք մատակարարել։ Ճեպազրույցում այս մասին  հայտարարել է Թայվանի հարցերով ՉԺՀ պետական ​​խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ Չժու Ֆենլյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից Թայվանին ռազմական օգնության մասին օրինագծի հաստատումը։

«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ կատարելու իր պարտավորությունը՝ չաջակցել Թայվանի անկախությանը և դադարեցնել կղզին որևէ կերպ զինելը», - ասել է Չժու Ֆենգլյանը։

Նա ասել է, որ օրինագիծը լրջորեն խախտում է «մեկ Չինաստանի» սկզբունքը՝ Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև երեք համատեղ հռչակագրերը և սխալ ազդանշան է ուղարկում Թայվանի անկախության կողմնակից անջատական ուժերին։ «Մենք կտրականապես դեմ ենք դրան», - ասել է Չժու Ֆենլյանը: Թայվանի հարցը բացառապես Չինաստանի ներքին խնդիրն է, Չինաստանը չի հանդուրժում որևէ արտաքին միջամտություն, ընդգծել է նա։

Նա ասել է, որ թայվանցիների մեծ մասը ցանկանում է խաղաղություն, զարգացում, փոխանակում և համագործակցություն, այլ ոչ թե պատերազմ, անկում, պառակտում և առճակատում: Չժու Ֆենլյանը նշել է, որ Թայվանի իշխող կուսակցությունը «անտեսում է հասարակական կարծիքը և պատրաստ է դառնալ արտաքին ուժերի խաղազինվորը՝ Չինաստանին զսպելու համար»: Գրասենյակի ներկայացուցիչն ընդգծել է, որ անջատականների՝ ուժով կամ արտաքին ուժերին ապավինելով անկախության հասնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ