News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Նովոսիբիրսկի Երկաթուղային շրջանային դատարանը «ԼԳԲՏ քարոզչության» մասին արձանագրությամբ (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 6.21-րդ հոդվածի 1-ին մաս) «Էլթոն բար» տեղական հաստատությանը 500 հազար ռուբլու վարչական տուգանք է նշանակել, հայտնում է «Верстка»-ն։

Արձանագրություն կազմելու պատճառն այն է եղել, որ հաստատությունը հիշատակվել է բլոգեր Կարեն Շահինյանի տեսագրության մեջ, իսկ «Էլթոնի» տելեգրամյան ալիքում հրապարակվել են ԼԳԲՏ թեմայով միջոցառումների մասին հայտարարություններ են հրապարակվել։

Դատարանը համարել է, որ Շահինյանի տեսանյութը պարունակել է «հայտարարություններ, որ միասեռականների համայնքի գործունեությանը մասնակցելը և գեյ ակումբներ այցելելը սոցիալական հաջողության և հոգեբանական հարմարավետության հասնելու միջոց է»։

«Էլթոնի» ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ իրենց աշխատակիցները չեն մասնակցել տեսահոլովակի ստեղծմանն ու տարածմանը, այն նկարահանել է անձամբ Շահինյանը, և տեսագրությունը  հրապարակվել է նրա ալիքում։ Դատարանը չի ընդունել այդ փաստարկները՝ նշելով, որ տեսանյութը նկարահանվել է բարի պատերի ներսում, իսկ տեսագրմանը մասնակցել է «Էլթոնի» տնօրեն Արտյոմ Դեմչենկոն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ