News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, հետևաբար որքան շատ պետություններ ճանաչեն այն և դատապարտեն, այնքան Թուրքիան այս հարցում կմնա մեկուսացված և ինչ-որ պահի ստիպված կլինի ինքը ևս ընդունել պատմական ճշմարտությունը։

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն։

Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը։

Մեր օրերում Հայոց ցեղասպանությունը ճանաչում է 34 պետություն։ Վերջին տարիներին Եվրամիության մի քանի երկրներ, ինչպիսիք են Պորտուգալիան և Իտալիան, դա արել են, և Միացյալ Նահանգները նույնպես՝ 2021 թվականին: Թեև դա ուշանում է, բայց ես դրական եմ համարում, որ ավելի ու ավելի շատ պետություններ են ճանաչում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այս տարիներին մենք տեսանք, թե ինչպես են շարունակվել հայերի նկատմամբ հալածանքները։ Կարևոր է հիշել և ճանաչել, որպեսզի դա չկրկնվի:

Չնայած բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան 109 տարի անց շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։ Ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը: Բացի կոչերից ու հորդորներից, այլ գործողությունների անհրաժեշտություն տեսնու՞մ եք։

Փաստորեն, Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլև ճնշում ու սպառնալիքներ է գործադրում պետությունների դեմ, որպեսզի նրանք ևս չճանաչեն այն։ Թուրքիան լավ կանի ընդունի իր պատմությունը, ինչպես դա արել են մյուս պետությունները: Ես համարում եմ, որ Գերմանիան օրինակ է, թե ինչպես կարելի է ընդունել պատմական փաստը։ Թուրքիայի համար փաստերի ճանաչումը կարող է օգնել բարելավել հարաբերությունները տարածաշրջանում, և այս պետությունը դարձնել ավելի լավ պետություն։

Ձեր կարծիքով, ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ պայմաններում Թուրքիան վերջնականապես կբախվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական ճշմարտությանը։

Իմ կարծիքով`Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, ուստի որքան շատ պետություններ ճանաչեն այն, այնքան Թուրքիան այս հարցում կմնա մեկուսացված և ինչ-որ պահի ստիպված կլինի ընդունել ճշմարտությունը։

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այս օրերին երկխոսություն է տեղի ունենում։ Ձեր կարծիքով, այս գործընթացը ի՞նչ կերպ կարող է ազդեցություն ունենալ Հայոց ցեղասպանության հարցում։

Ինչպես նախկինում նշեցի, կարծում եմ, որ այս պատմական փաստի ընդունումը կօգնի բարելավել հարաբերությունները Հայաստանի և նույնիսկ սփյուռքի հայերի հետ, որոնք հիմնականում վերապրածների ժառանգներ են: Բայց դա նաև ավելի լավ երկիր կդարձնի Թուրքիան:

Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալիս՝ «այլևս երբեք» արտահայտությունը հաճախ է հնչել տարբեր հայտնի գործիչների կողմից, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ աշխարհը բավական դասեր չի քաղել, քանի որ անպատիժ հանցագործությունները հակված են կրկնվելու։ Ի՞նչ եք կարծում, առաջադեմ մարդկությունը ի՞նչ պետք է անի «այլևս երբեք»-ը գործնականում տեսանելի դարձնելու համար:

Իսկապես, հայերի բնաջնջումը, որը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության վերջին տարիներին, պետք է ճանաչվի ոչ միայն զոհերին հիշելու, այլ նաև ապագայում նմանատիպ իրադարձությունների կրկնությունը կանխելու համար: Ցավոք, հայ ժողովրդի առնչությամբ մենք հերթական անգամ տեսնում ենք հայերի բնաջնջման, հալածանքի և վտարման պատկերներ իրենց պապենական հողից՝ Լեռնային Ղարաբաղից։ Կարծես, դա քիչ էր, հիմա էլ սպառնալիքները չեն դադարում։ «Այլևս երբեք»-ը չի կարող արտահայտություն լինել առանց պարտավորության: Միջազգային հանրությունը պետք է ավելի հեռուն գնա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի...
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության...
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Ամենաշատ