News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 2023 թվականի մարտին արտասահմանյան գործակալների մասին օրենքի ընդունման դեմ բողոքի ցույցերի մասնակցին, որը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմը։

 Թբիլիսիի քաղաքային դատարանն ապրիլի 12-ին Գրիգորիադիսին մեղավոր էր ճանաչել անցյալ տարի բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների ուղղությամբ մոլոտովի կոկտեյլներ նետելու և ոստիկանական մեքենան հրկիզելու մեջ և դատապարտել էր 9 տարվա ազատազրկման։ Նույն օրը երեկոյան Pirveli հեռուստաալիքին տված հարցազրույցում Զուրաբիշվիլին հայտարարել է, որ որոշել է ներում շնորհել Գրիգորիադիսին։ Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը, սակայն Գրիգորիադիսի գործում անվիճելի ապացույցներ չի գտել, որ նա կատարել է այն, ինչում իրեն մեղադրում են։

Թբիլիսիում 2023 թվականի մարտի 7-ին և 8-ին հազարավոր բողոքի ցույցեր տեղի ունեցան այն բանից հետո, երբ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Ցույցերի ընթացքում, որոնք շարունակվել են մինչև ուշ գիշեր, ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Մարտի 9-ի առավոտյան մայրաքաղաքում բողոքի ցույցերից հետո իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշեց հետ կանչել օրինագիծը, իսկ մարտի 10-ին պատգամավորները դեմ քվեարկեցին նախաձեռնությանը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի խորհրդարանում մտադիր են հաղթահարել նախագահի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ
Մտադիր են հաղթահարել նախագահի վետոն...
Մենք պետք է խաղաղ ճանապարհով պատրաստվենք ընտրություններին. Վրաստանի նախագահ
Նրանք պետք է պարզեն, թե ինչպիսին է լինելու Վրաստանի ընտրությունը ընտրություններում...
120 կազմակերպություններ Վրաստանի կառավարությունից պահանջում են հետ կանչել «օտարերկրյա գործակալների» օրենքը
120 կազմակերպություններ հանդես են եկել համատեղ կոչով...
Պապուաշվիլին մեկնաբանել է օտարերկրյա քաղաքական գործիչների մասնակցությունը Թբիլիսիի ակցիային
Պապուաշվիլին մեկնաբանել է հակակառավարական ակցիային օտարերկրյա քաղաքական գործիչների մասնակցությունը...
Վրաստանում ցուցարարներին աջակցել են Լատվիայի, Էստոնիայի, Լիտվայի և Իսլանդիայի ԱԳ նախարարները
Մենք եկել ենք Վրաստան որպես ձեր ամենամոտ ընկերներ, որոնք մտածում են Վրաստանի և նրա ժողովրդի մասին...
Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունն օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով բոյկոտ է հայտարարել
Մասնավորապես, բոյկոտ են հայտարարել «Լելո» եւ «Ազգային շարժում» խմբակցությունները...
Ամենաշատ