News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարծում է՝ հայ ժողովուրդն իր հիշողությամբ է ամուր և պետք է անի հնարավորը Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար:

Միլիտոնյանն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրեց, որ տարբեր երկրներ հարյուր տարվա ընթացքում հենվել են փաստերի, արխիվային նյութերի վրա և ընդունել Հայոց ցեղասպանությունը:

«Հայոց ցեղասպանությունն արդեն փաստ է միջազգային արենայում, իսկ մեր ժողովրդի համար ոչ թե փաստ, այլ  ճակատագիր էր, արյան հիշողություն է: Հայկական սփյուռքի գոյությունը դրա հավաստիքն է: Մեր ժողովուրդն իր հիշողությամբ է նաև ամուր:  Արձակագիր Չինգիզ Այթմատովն իր վեպերից մեկում նշում է, որ հիշողության կորուստը մարդկանց հասցնում է մանկուրտության: Մարդը վերանում է որպես այդպիսին, այնպես որ Ցեղասպանության ճանաչումը մեզ համար պետք է դառնա մեծ քաղաքականություն, ինչպես հրեաների համար Հոլոքոստը»,-շեշտեց Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ հաճախ միջազգային կազմակերպությունները չեն կարողանում կանխել ցեղասպանությունները, ինչի պատճառը դրանց թուլությունն է: Դրանից էլ օգտվում են արյունարբու երկրները:

Միլիտոնյանի հավաստիացմամբ՝ դժվար է գրել արհավիրքների մասին, սակայն գրողները դա արել և անում են: «Հայոց ցեղասպանության զոհ դարձած Սիամանթոն, Վարուժանը և այլ հեղինակներ գրել են Զեյթունի, Ադանայի ջարդերի մասին: Նրանցից հետո եկած սերունդը հիշողության, մեծ կորստի գործեր ստեղծեց: ԱՄՆ-ում, Եվրոպայում  շատ լավ գրողներ կան: Նրանցից են Քրիս Բոյաջյանը, Վարուժան Ոսկանյանը և այլք: Հայ հեղինակները տարբեր երկրներում հրաշալի գործեր են ստեղծում՝ վեպեր, վիպակներ, բանաստեղծություններ»,-ասաց միության նախագահը:

Ըստ նրա՝ ցեղասպանությունների մասին ուշագրավ գործեր ստեղծելու համար հարկավոր է գեղարվեստական խորություն, որը թույլ կտա ազգի դառնությունը փոխանցել ուրիշներին, ինչպես Ֆրանց Վերֆելին հաջողվեց «Մուսա լեռան քառասուն օրը» գրքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի...
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության...
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ