News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան դիմել է հայ ժողովրդին՝ նշելով, որ Աբխազիայում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ուղերձը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։ .

Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին։ Մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են քսաներորդ դարասկզբի ողբերգության զոհերի հիշատակը։

Աբխազիայի դիրքորոշումը եղել և մնում է հետևողական. մենք միշտ հավատացել ենք, որ մարդկանց զանգվածային սպանությունների համար որևէ արդարացում չկա և չի կարող լինել։ Նման իրադարձությունները չեն կարող ջնջվել մարդկանց պատմական հիշողությունից։

Փրկելով իրենց և երեխաների կյանքը՝ բազմաթիվ հայեր եկան Աբխազիա, որը դարձավ նրանց երկրորդ հայրենիքը։ Նրանց ժառանգներն այսօր իրենց ներդրումն են անում աբխազական պետության զարգացման գործում։

Այս սգո և հիշարժան օրը իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Աբխազիայի հայկական սփյուռքին, ողջ հայ ժողովրդին, մաղթում ոգու տոկունություն, խաղաղություն և բարօրություն»:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի...
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության...
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Ամենաշատ