News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

ԵՄ աուդիտորները հայտարարել են, որ չեն կարող որոշել, թե արդյոք ԵՄ-ի միլիարդավոր եվրոների մի մասը, որը ԵՄ-ն տվել է Թուրքիային սիրիացի փախստականներին օգնելու համար, իրականում ինչ-որ ազդեցություն է ունեցել:

Եվրոպական աուդիտորական դատարանը (ECA), ստուգելով՝ արդյոք անցյալ տարի գումարն արդյունավետ է օգտագործվել, հայտարարել է, թե Թուրքիայի կրթության նախարարությունը հրաժարվել է աուդիտորներին ԵՄ նախագծերի ազդեցությունը գնահատելու հնարավորություն տվող տեղեկություն տրամադրել:

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ Թուրքիայում փախստականների որակյալ ներառական կրթությանն աջակցելու համար նախատեսված է առնվազն 530 միլիոն եվրո, որը ներառում է ուսուցիչների աշխատավարձերի վճարում, դասավանդման սարքավորումներ, թուրքերենի ուսուցում և ուսուցիչների վերապատրաստում, ինչպես նաև խորհրդատվություն և այլ հանձնարարականներ: 

Associated Press-ի հարցին, թե ինչն է խանգարել աուդիտորներին տեղեկություն ստանալ Կրթության նախարարությունից, գործընթացում ներգրավված ԵՄ աուդիտորներից մեկը պատասխանել է, թե նրանք պարզապես պնդել են, որ տվյալներ չունեն: Աուդիտորները և Եվրահանձնաժողովի պաշտոնյաները տեղեկություն ստանալու ընդհանուր և անհատական ​​հարցումներ են արել, սակայն ապարդյուն:

Ըստ ԵՄ անդամ երկրների ղեկավարների և Թուրքիայի միջև 2016 թվականին կնքված համաձայնագրի՝ Բրյուսելը Սիրիայից ժամանող ներգաղթյալներին օգնելու համար պարտավորվել է Անկարային առնվազն 6 միլիարդ եվրո տրամադրել։ Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին, որոնք լքում են իր տարածքը և ժամանում Եվրոպա։ Համաձայնագիրը, որը մեծ հաջողություն է համարվել Եվրոպայում, ծառայեց որպես ձևանմուշ Թունիսի և Եգիպտոսի հետ ավելի նոր ու բարդ համաձայնագրերի կնքման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները մայիսի 27-ին կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը
Նախարարները կքննարկեն երկրում տիրող ընդհանուր իրավիճակը և կորոշեն մեր հետագա անելիքները...
ՊԵԿ նախագահը և ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Մարգարայի անցակետում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի…
Վրաստանը պետք է չեղարկի «օտարերկրյա գործակալների» օրենքը Վենետիկի հանձնաժողովի ցուցումներին համապատասխան. ԵՄ
Բորելը կոչ է արել ուշադրության առնել Վենետիկի հանձնաժողովի ցուցումները...
ԵՄ-ը ցանկանում է արգելել երկակի նշանակության մթերքների եւ տեխնոլոգիաների արտահանումը Բելառուս. FT
ԵՄ-ը ցանկանում է արգելել արտահանումը Բելառուս...
Հունիսից շենգենյան վիզայի արժեքը կբարձրանա 12,5 տոկոսով
Մեծահասակների համար շենգենյան վիզան 90 եվրո կարժենա...
Հայաստանն ու Եվրամիությունը վերանայում են իրենց հարաբերությունները. Արարատ Միրզոյան
Նոր հարցեր են քննարկվում և սպասվում են գործընթացներ, որոնք դուրս են գալիս այս համաձայնագրի...
Ամենաշատ