News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, ինչի արդյունքում երթևեկությունը տևական ժամանակ կաթվածահար է եղել և խցանումներ առաջացրել։ Նրանք վանկարկել են «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու»։ Հնչում են նաեւ հայհոյանքներ:

Իսակովի պողոտա են բերվել ոստիկանության զորքեր, Կարմիր ու սեւ բերետավորներ։ Նրանց և ցուցարարների միջև քաշքշուկ է սկսվել։ Կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել ճանապարհը փակած քաղաքացիներին:

Ի վերջո, ճանապարհը բացվեց:

Նշենք, որ մինչ այդ էլ բողոքի ակցիա է տեղի ունեցել Հանրապետության հրապարակում մի խումբ քաղաքացիների կողմից:

Տպել
Ամենաշատ