News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ հիշեցնելով, որ դրա զոհ է դարձել ավելի քան մեկ միլիոն մարդ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Զգացմունքներն ու զայրույթը, որ համակել են ինձ այսօր առավոտյան Հայոց ցեղասպանության հիշատակի կապակցությամբ: Էմոցիաներ այս ցեղասպանության մասին մտածելիս, որին զոհ գնաց ավելի քան մեկ միլիոն մարդ։ Զայրույթ Արցախում տեղի ունեցած նոր էթնիկ զտումների, այդ թվում՝ քաղբանտարկյալների առկայության համար»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ