News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն, իսկ առավել հավանական է` այդ հանցագործությունն ավարտին հասցնելու մտադրության նախանշան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա նաեւ նշել է. «Հայաստանն այսօր հասցվել է այնպիսի վիճակի, որ իրավահաջորդները, որոնք նախկինում ապրիլյան այս օրերին փորձում էին կամ լուռ մնալ, կամ լղոզված ուղերձներով մշուշել լրատվական դաշտն, այլևս անթաքույց պայմաններ և պահանջներ են թելադրում:

Մի պահ պատկերացրե՛ք աշխարհի արձագանքը, եթե Հոլոքոստի տարելիցին Գերմանիայի որևէ ղեկավար փորձեր քարոզներ կարդալ, առավել ևս` պահանջներ թելադրել Իսրայելին:

Այսօր ուղերձներն ու հեռագրերն առոչինչ են, եթե չկա հնչող անբարտավան հայտարարություններին համաչափ արձագանք:

Այդ արձագանքը Հայաստանի անվտանգությանն աջակցելու պատրաստակամության խոստումների նվազգույն փորձաշեմն է:

Անկախ նրանից, թե անվտանգության ապահովման ինչ ճարտարապետություն կորդեգրի Հայաստանն այսօր կամ ապագայում, մինչև Հայոց ցեղասպանության Թուրքիայի կողմից ընդունումը, դատապարտումն ու մեղքի ճանաչումը, այդ հանցագործության րեցիդիվի կանխարգելումը պետք է մնա Հայաստանի ռազմավարական դոկտրինի առանցքում, քանի որ ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ` անվտանգային դաշտի իրական սպառնալիք է:

Թե բա խաղաղության խաչմերուկ…

Գարուն ա, ձյուն ա արել…»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ