News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչն արդյունքում ամրապնդել է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները:

«Ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը։ Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ այս որոշումն ընդունվել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև խորհրդակցությունների հիման վրա», - ասել է Ալիևը АДА համալսարանում անցկացված «COP29 և Կանաչ տեսլականն Ադրբեջանի համար» միջազգային ֆորումի մասնակիցների հետ հանդիպմանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը միշտ հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին։

«Մեր դիրքորոշումն այն էր, որ եթե (2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ) գրված է 2025 թվականի նոյեմբեր, ուրեմն դա պետք է լինի 2025 թվականի նոյեմբերը։ Սակայն երկու կողմերը՝ Ռուսաստանը և Ադրբեջանը, միշտ հասկացել են, որ խաղաղապահներն իրականում կարող են տարածաշրջանն ավելի վաղ լքել։Կրկին ասեմ, որ դա համատեղ որոշում էր, և կարծում եմ, որ այս որոշումը միայն ամրապնդեց ռուս-ադրբեջանական կապերը»,- ընդգծել է Ալիևը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ