News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Կիրանցում դեպի Վրաստան գնացող ճանապարհը արդեն 6-րդ օրն է շարունակում է փակ մնալ: Քաղաքացիները այսօր եւս պատրաստվում են գիշերել այստեղ:

Նրանք խարույկ են վառել եւ նստել խարույկի շուրջը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Տավուշի մարզում դեպի Բագրատաշեն ճանապարհին կարմիրբերետավորները ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած քաղաքացիներին, այդ թվում պաշտոնաթող գնդապետ Միհրան Մախսուդյանին: Վերջինս վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից: Նրան այսօր տեղափոխել են Երեւան:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Տպել
Ամենաշատ