News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք «մտնում», ընտանիքը մեզ համար «կարմիր գիծ» է: Կրկնենք, ով էլ նա լինի, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը: Բայց մեկ անգամ առիթ ունեցել ենք զգուշացնելու, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ: Որոշ ժամանակ, կարծես, ինչ-որ բան էր փոխվել այդ առումով: Բայց այն, ինչ երեկ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, քիչ է ասել, թե ծանր տպավորություն թողեց:

Իհարկե, որևէ մեկին արգելված չէ որևէ տեղ գնալ երեխաների հետ: Բայց երբ հիանալի գիտեք, որ հասարակության առնվազն 90 տոկոսը ձեզ տեսնելիս կոշտ արձագանք է տալու, «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» և նման այլ բացականչություններով է դիմավորելու, առավել ևս, որ հենց հիմա հանձնողականության հերթական փուլն եք կյանքի կոչում, պետք է որ խուսափեք նման մարդաշատ վայրերում զավակների հետ հայտնվելուց: Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կպնդեն, թե տեսնելով, որ երեխա կա, մարդիկ ավելի զուսպ կարող էին լինել: Այլ պայմաններում նրանք, գուցե, իրավացի լինեին: Բայց այսօր ո՛չ «այլ պայմաններ» են, ո՛չ էլ, առավել ևս, սովորական վիճակ է:

Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա ընտանիքի անդամները, թե՛ նրա յուրաքանչյուր թիմակից վերջապես սա պետք է հասկանա, պետք է հասկանան նաև, որ նրանք տանից դուրս գալու յուրաքանչյուր պարագայում նման արձագանք են ստանալու՝ նույնիսկ տասնյակ թիկնապահներով շրջապատված. սա հանրության իրական վերաբերմունքն է իրենց նկատմամբ: Հենց իրական, ո՛չ ֆեյքային, ո՛չ ֆեյսբուքյան, ո՛չ «կաբինետների» ու «պադավատների» պատուհանից երևացող, ավելի ստույգ՝ թվացող: Ուրեմն, հատկապես անչափահաս երեխաներին հնարավորինս պետք է զերծ պահել նման վիճակներից. դա ծանր, գուցե անջնջելի հոգեբանական հետևանքներ է թողնելու այդ երեխաների ներաշխարհի վրա, նրանք դա երբեք չեն մոռանալու: Ու սա վերաբերում է ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվող բոլորին:

Երեխաները, կրկնում ենք՝ հատկապես անչափահասները (չափահասներն իրենք կարող են նաև որոշում կայացնել ու պատասխանատվություն ստանձնել) չպետք է դառնան իրենց ծնողների քայլերի զոհը: Կրկնենք, չափազանց ծանր էր երեկվա պատկերը: Իսկ գուցե այս ամենից պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ, հատկապես, երբ խոսվում է արժանապատվություն ունենալու մասին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմպիչմենտի գործընթացն իր ընթացքի մեջ է, ամեն ինչ ուժի մեջ է. Բագրատ Սրբազան
Անկեղծորեն ասած գնում ենք մեր հարցադրումները կատարելու. կարծում եմ՝ այսքան...
Օկուպացիոն ռեժիմի առաջնորդը հրահանգ էր իջեցրել վրեժ լուծելու, քանի օր է, իր պլանները ձախողվում են. Գառնիկ Դանիելյան
Իրենք այլ կերպ ասում են՝ մենք այլևս ոչ մի բանի առաջ չենք կանգնելու, եթե պետք լինի ֆիզիկական ուժ կկիրառենք...
«Գնալու եմ ՆԳՆ` բացատրություն պահանջելու». Բագրատ սրբազանը մտադիր է հանդիպել Վահե Ղազարյանին
Նա ընդգծեց` պետք է ՀՀ իշխանությանը պարտադրեն հասկանալ, որ ամեն ինչ արդեն իրենց հսկողության ներքո է...
Եթե որեւէ տեսակի բախում, քաղաքացիական պատերազմ լինի, իշխանություն կոչվածն է պատասխանատու, Իրենց վզին է դա. Սրբազան
Չկա նման բան եւ չի էլ կարող լինել: Եթե նման բան հրահրեցին, նորից իրենք են պատասխանատուն: Որեւէ տեսակի...
Կհեռանա, խելոք է. Բագրատ Սրբազան
Դիտարկմանը, թե Փաշինյանը հեշտ չի զիջում՝ Սրբազանն արաձգանքեց. «Զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա...
Սրանք 1938-ին կաթողիկոսին խեղդամահ անող բոլշևիկների ուղիղ ժառանգներն են. Բագրատ Սրբազան
Այլեւս իրենք պետք է ուզենան հանդիպել, ոչ թե մենք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ