News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին, կոչ անելով իշխանություններին՝ սահմանագծում-սահմանազատումը սկսել դրանից հետո: Սրանով Վանաձորի ԵԿՄ-ն տարանջատվել էր Սասուն Միքայելյանի ԵԿՄ-ից: Երեկ տեղեկացանք, որ այդ հայտարարությունը հեռացվել է Վանաձորի ԵԿՄ-ի էջից: Ըստ լուրերի՝ կառույցին պարտադրել են հանել:

ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:

Կապվեցինք ԵԿՄ Լոռու մարզային կառույցի ղեկավար Կամո Հովհաննիսյանի հետ՝ ո՞վ է ճնշել Վանաձորի կառույցին։ «Ես տեղյակ չեմ, ով հայտարարությունը դրել է, իրենից էլ ճշտեք՝ ինչի է հանել»: Իսկ Դուք համաձա՞յն եք այդ հայտարարության հետ։

«Եկեք՝ ես կամենտարիա չտամ, առավոտից էնքան հարց են տվել, էս պահին ֆիզիկապես ի վիճակի չեմ պատասխանել»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում տեղի ունեցողին։ «Հորդ աստծուն մեռնեմ, ես ոչ մի բանին կողմ չեմ»: Որ կողմ չեք ու երկրապահ եք, այսինքն՝ երկիր պահող, ինչո՞ւ քայլ չեք անում։ «Դադար տվեք»։

Ավելի ուշ հետ զանգեց նաեւ Զավեն Էվոյանը եւ խիստ հանդիսավոր հայտարարեց, որ ինքն ասելիք չունի, թե ինչու են հեռացրել հայտարարությունը։ Ճնշե՞լ են ձեզ։

«Ո՞վ կարող է մեզ ճնշել կամ մարզի նախագահին ճնշի, մեր խորհուրդը մտածել ա ու որոշել։ Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք»: Այո, որ չճնշվեիք, չէիք հանի ձեր իսկ ընդունած հայտարարությունը։ «Այ ընկերուհի ջան, տարածվել ա, կարդացվել ա, ուրեմն բավարար ա երեւի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ի՞նչ է սպասվում մայիսի 26-ին. վերկուսակցականության ու «կշեռքի» նժարների գործոնը
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 26-ի հանրահավաքը նախանշում է որպես պայքարի վճռական փուլի...
«Հրապարակ». Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա
Մեր աղբյուրների հավաստմամբ՝ Շամիրյանը սրբազան պայքարի ակտիվ մասնակիցներից է, նա բոլորին կոչ է անում...
«Փաստ». Տրանսպորտի փոխադրավարձը որոշ դեպքերում կարող է սահմանվել առանց մրցույթի
Մրցույթի արդյունքով սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել նաև մրցութային եղանակով...
«Հրապարակ». Փաշինյանը զգուշավոր է դարձել. հիստերիկ նոպաներ չի ունենում, որ ճոճվող նավը չխորտակվի
Նիստին Ավինյանը ներկայացրել է իրենց 8-ամսյա գործունեությունը, խոսել է անելիքների մասին, գոհունակություն...
«Ժողովուրդ». Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր
Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի ուսումնասիրությունից ուշագրավ փաստեր ի...
«Հրապարակ». Աննախադեպ գործողություններ են ծրագրվում
Ինչպես տեղեկացանք, խնդիր են դրել մայիսի 28-ին խոչընդոտել, սահմանափակել իշխանությունների տեղաշարժը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ