News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Nestlé-ն, զգուշավորության նկատառումներ  Perrier ջրի երկու միլիոն շիշ է ոչնչացրել այն բանից հետո, երբ այն աղբյուրում, որից շշալցում էր արվում  «կղանքային ծագման մանրէներ» են հայտնաբերվել, հաղորդում է Le Monde թերթը:

Թերթը պարզաբանում է, որ պատճառը Գարդի վարչական շրջանի ղեկավար հրամանագիրն է եղել՝ Վերգեզ  կոմունայի յոթ աղբյուրներից մեկի ջրի օգտագործումը «անհապաղ դադարեցնելու» մասին, որտեղ գտնվում է Perrier գործարանը։ «2024 թվականի մարտի 10-ից և մի քանի օր շարունակ  կղանքային ծագման միկրոօրգանիզմներով  ախտոտվածություն է արձանագրվել։ [Եթե դրանք հայտնվեն շշալցված ջրի մեջ], ապա  կարող են սպառողների առողջության համար վտանգ ներկայացնել»,- ասվում է փաստաթղթում։

Nestle-ն պարբերականին հայտնել է, որ պատճառը հորդառատ անձրևներն են, որոնք տեղացել են տարածաշրջանում «Մոնիկա» փոթորկի ժամանակ։ Թերթը, սակայն, նշում է, որ այս միջադեպը տեղի է ունեցել ընկերության աղբյուրներից հավաքվող ստորերկրյա ջրերի որակի ընդհանուր վատթարացման ֆոնին։

Պարբերականը հիշեցնում է, որ դեռևս 2021 թվականի օգոստոսին Nestle-ի ներկայացուցիչները հանդիպել էին Ֆրանսիայի արդյունաբերության նախարար-պատվիրակ Ագնես Պանիեր-Ռունաշերի կաբինետի ներկայացուցիչների հետ, որպեսզի թույլտվություն ստանան տարբեր ֆիլտրման մեթոդներ օգտագործել, ինչպիսիք են ուլտրամանուշակագույն կամ ածխային ֆիլտրերը՝ մի քանի աղբյուրներում բակտերիալ կամ քիմիական աղտոտման դեմ պայքարելու համար։ Ֆրանսիայի իշխանությունները հաստատել են պրակտիկան՝ չպարտադրելով ընկերությանը փոխել իրենց  արտադրանքի վրայի «բնական հանքային ջուր» մակագրությունը, ինչը առանց մաքրման մաքուր աղբյուրներից ջրի օգտագործում է ենթադրում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ