News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում հաստատեց ՀՀ բուհերի 2024/2025 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:

Մասնավորապես տեղեր  են հատկացվել տվյալագիտության, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, գեոմատիկայի, ծրագրային ճարտարագիտության, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, համակարգչային  գիտությունների, մաթեմատիկայի, ֆիզիկական գիտությունների, ճարտարագիտության, կենսաբանական գիտությունների ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին:

4-ական անվճար տեղեր են հատկացվել «Արևելագիտություն» մասնագիտության «Ադրբեջանագիտություն» և «Կովկասագիտություն» մասնագիտության «Վրացագիտություն» կրթական ծրագրերին, որոնց գծով ուսումնառությունը կկազմակերպվի Երևանի պետական համալսարանում:

«Ադրբեջանագիտություն» և «Վրացագիտություն» կրթական ծրագրերի  ֆինանսավորումը ներառված է 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրում:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հատկացված տեղերի քանակը նախորդ ուստարվա համեմատությամբ ավելացվել է 27 տեղով:

Նախատեսվում է 2024-2025 ուստարում բնական գիտություններ բնագավառի մասնագիտություններին հատկացնել է 219 տեղ՝ ընդհանուր հատկացված տեղերի 20.8 %-ը, տեխնիկական գիտություններին՝ 171 տեղ՝ ընդհանուր տեղերի 16.3 %-ը, գյուղատնտեսական գիտություններին՝ 40 տեղ՝ ընդհանուր տեղերի 3.8 %-ը (ընդամենը՝ 40,9%):

Այսպիսով, 2024/2025 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 1270 տեղ, որից 1054-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, պահուստային տեղերի քանակը 8-ն է:

Պաշտպանության նախարարությունը հայտ է ներկայացրել 40 տեղի համար՝ նախորդ ուստարվա 94 տեղի փոխարեն: Այդ տեղերի ֆինանսավորումը կատարվում է ՊՆ բյուջեի միջոցների հաշվին:

Պաշտպանության նախարարության առաջարկությամբ 20 անվճար նպատակային տեղ է հատկացվել մագիստրատուրայի այն դիմորդներին, որոնք հանդիսանում են ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով` բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերովուսումնառությունը և հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունն ավարտած շրջանավարտներ:

2024-2026 թվականների ՄԺԾԾ-ով բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ՊՆ-ին հատկացված 350 անվճար տեղերից 160-ը տրվել է նույն կրթական ծրագրի 2024-2025 ուստարվա անվճար տեղերի ընդունելությանը, թափուր մնացած 190 տեղից 20 տեղը,ըստ Պաշտպանության նախարարության հայտի, նախատեսված էհատկացնել մագիստրոսի կրթական ծրագրով նպատակային ընդունելությանը (20 տեղ):

Տպել
Ամենաշատ