News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում որոշեց 12,5 մլն դրամ հատկացնել ՀՀ պարալիմպիկ հավաքական թիմի մարզիկների «Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերի  մասնակցության վարկանիշ ձեռք բերելու, ինչպես նաև խաղերին հայ մարզիկների նախապատրաստման նպատակով:

Նախատեսվող հավելյալ գումարի հատկացումը հնարավորություն կտա Եվրոպայի և աշխարհի առաջնություններին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու, ինչի արդյունքում էլ ՀՀ պարալիմպիկ հավաքական թիմի մարզիկները հնարավորություն կունենան մասնակցելու Խաղերին:

Հավելյալ գումարի տրամադրման արդյունքում ակնկալվում է ՀՀ պարալիմպիկ հավաքական թիմի մարզիկների մասնակցություն միջազգային վարկանիշային մրցաշարերին, Խաղերին հայ մարզիկների նախապատրաստման գործընթացի պատշաճ կազմակերպում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ