News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 150 մլն դրամ հատկացնել Գլխավոր դատախազությանը՝ ՀՀ դատախազության աշխատակիցների աշխատավարձերի պատշաճ վճարումն ապահովելու նպատակով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2024-ի հունվարի 1-ից մինչև մարտի 20-ը ՀՀ դատախազության 24 աշխատակիցների վերջնահաշվարկի համար վճարվել է 137 մլն 481 հազար դրամ գումար: Նշված գումարը՝ որպես վերջնահաշվարկի գումար, արդեն իսկ վճարվել է աշխատանքից ազատված աշխատակիցներին ՀՀ դատախազությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված աշխատավարձի ֆոնդի միջոցների հաշվին:

Ուստի, ՀՀ դատախազության աշխատակիցների աշխատավարձերի պատշաճ վճարումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համալրելու ՀՀ դատախազության՝ աշխատավարձի գծով հատկացված միջոցները: Ընդ որում, կանխատեսվում է, որ մինչև առաջին եռամսյակի ավարտը վերջնահաշվարկի համար վճարված գումարի չափը կհասնի 150,000,000 դրամի:

Տպել
Ամենաշատ