News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում մի շարք անշարժ գույքեր վերադարձվել են պետությանը:

Մասնավորարապես.

  1. 2024-ի փետրվարի 21-ին հաշտության համաձայնություն է կնքվել Գալուստ Լուկաշի Գրիգորյանի հետ, որով ՀՀ սեփականությանն է փոխանցվում Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող՝ 16.013 քմ մակերեսով հողամասը՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով:
  2. 2024-ի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է կնքվել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ, որով ՀՀ սեփականությանն է փոխանցվում 608 մլն 634 հազար դրամ (1,5 մլն ԱՄՆ դոլար):

Երկու գործերով դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

 Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է ներկայացնել  հողամասը Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացնելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծ և կնախաձեռնվի գումարը պետական բյուջե փոխանցելու գործընթաց:

Բացի այդ, պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում՝

  1. Ծաղկաձորում գտնվող 46 մլն 929 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 24 հազար 993 քմ հանգստի համար նախատեսված՝ հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակությամբ հողամասը կայացված վերջնական դատական ակտի հիման վրա Կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին:
  2. Ծաղկաձորում գտնվող 37 մլն 593 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար 21 քմ հանգստի համար նախատեսված՝ հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակությամբ հողամասը կայացված վերջնական դատական ակտի հիման վրա Կառավարության 2024 թվականի մարտի 14-ի որոշմամբ ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին:
  3. Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 25 մլն 600 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0.9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը կայացված վերջնական դատական ակտի հիման վրա Կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի որոշմամբ ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Այսպիսով, 2024 թվականի երկուսուկես ամիսների ընթացքում պետությանը վերադարձված գույքերի ընդհանուր արժեքը կազմում է 2 միլիարդ 737 միլիոն 156 հազար դրամ, որից 608 մլն 634 հազար դրամը գումարի տեսքով:

Միաժամանակ, հարկ է նշել, որ 2023 թվականի միայն չորրորդ եռամսյակի ընթացքում օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դրանից հետո ընդունված Կառավարության որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության վերոնշյալ երկու գործառույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքը գերազանցում է 7.2 միլիարդ դրամը:

Այսինքն՝ վերջին վեց ամիսների ընթացքում դատախազության վերոնշյալ երկու գործառույթի շրջանակներում կատարված աշխատանքի արդյունքում պետությանն է վերադարձվել 9 միլիարդ 937 միլիոն ՀՀ դրամի գույք, որը կազմում է ՀՀ պետական բյուջեից դատախազությանը հատկացվող 2023 թվականի տարեկան գումարի 90 տոկոսը:

Տպել
Ամենաշատ